Հայաստանը սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ հետազոտություն իրականացնող երկրներից է։
Ի՞նչ է I-SHARE-ը:
I-SHARE (International Sexual Health And Reproductive՝ միջազգային սեռական և վերարտադրողական) առողջության վերաբերյալ հետազոտությունն ուսումնասիրում է COVID-19 ճգնաժամի ազդեցությունը սեռական և վերարտադրողական առողջության վրա տարբեր՝ ցածր, միջին և բարձր եկամտով երկրներում: Այս ուսումնասիրությունների շարքը նպատակ ունի հետազոտել, թե ինչպես են մեկուսացման տարբեր միջոցառումները , որոնք ամբողջ աշխարհում իրականացվում են կառավարությունների կողմից՝ ի պատասխան COVID-19 համաճարակի, ազդել ընտանիքների, միջանձնային հարաբերությունների, սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության վրա:
Այս հետազոտոթյունը Հայաստանում հաստատված է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի (ԵՊԲՀ) էթիկայի կոմիտեյի կողմից (IRB approval N 2-112021).
Ինչպե՞ս կարող եմ մասնակցել հարցմանը:
Հարցմանը մասնակցելու համար սեղմեք ստորև նշված հղմանը՝
I-SHARE_Հայաստան
Ո՞ւմ կարող եմ դիմել հարցման հետ կապված:
Հետազոտությունը Հայաստանում համակարգվում է ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի կուրսի և կլինիկայի հետազոտական խմբի կողմից։ Խմբի անդամներն են՝ պրոֆեսոր Արամ Հակոբյան, բժիշկ, բ․գ․թ․ Արսեն Գրիգորյան, բժիշկ Ռուզաննա Ազատյան, բժիշկ Սաթենիկ Սահակյան: Կոնտակտային տվյալները տես ստորև.
Բժիշկ Սաթենիկ Սահակյան
էլ․ հասցե – dr.satenik@gmail.com